Հունիսի 21-ից գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ Հանքավանում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանի 19 տարեկանների ֆուտբոլի պատանեկան ընտրանին:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև երկու ստուգողական հանդիպում: Հավաքական է հրավիրվել քսաներեք մարզիկ: Նրանց թվում են նաև հայազգի ֆուտբոլիստներ արտերկրից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ